Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործընթաց է. ըստ yerkir.am-ի՝ ՀՔԾ շենքի մոտ հավաքված լրագրողներին ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, որին «սև խավիարի գործով», որպես մեղադրյալ, հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության։
«Փաշինյանը, այս ամեն ինչը անելով, ունի 2 նպատակ` նվազագույն եւ առավելագույն: Նվազագույնը Antifake.am-ի գործունեությանը խոչընդոտելն է եւ ասելը, որ՝ ով մեր ընտանիքի կողմից արված վատ բաները, այսինքն՝ ժողովրդի հաշվին արված ճոխությունները հրապարակի, էդ մարդը կենթարկվի նմանատիպ հետապնդման: Առավելագույն նպատակն է, որ ինձ մեկուսացնեն մինչեւ էդ հանրաքվեն, քարոզչության ընթացքում ես լինեմ մեկուսացված: Վստահ եմ, որ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը չի իրականանալու, որովհետեւ ես հայտարարում եմ, որ սրանից հետո բոլոր այն մարդիկ, որոնք կունենան չնչին տեղեկություններ, մենք պատրաստ ենք հրապարակել՝ անկախ նրանից, թե դրանից հետո քանի հոգի իմ եւ կայքի նկատմամբ կկարողանա կատարել նմանատիպ ոտնձգություն»,-ասաց նա:
Սամսոնյանը նշեց, որ իրենք թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա մամուլին լռեցնել եւ սահմանափակել մամուլի ազատությունը:
Նա հավելեց, որ իրենք ՀՔԾ-ում հրաժարվելու են ցուցմունք տալուց:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։ Նրան ավելի վաղ կանչել էին ՀՔԾ՝ որպես վկա ցուցմունք տալու: Դրանից հետո նա հայտարարել էր, որ իր ցուցմունքը կեղծվել է, ինչին ի պատասխան հայտարարություն էր տարածել ՀՔԾ-ն: Նարեկ Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու մեջ: