կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-25 13:53
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամեն ինչ անում են իմ ու Գևորգ Պետրոսյանի դեմ քրեական գործ հարուցելու համար. Նաիրա Զոհրաբյան

Իշխանությունն անում է ամեն ինչ իմ ու Գևորգ Պետրոսյանի դեմ քրեական գործ հարուցելու համար. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ իրավապահներին հստակ հանձնարարական կա՝ իր ու Գևորգ Պետրոսյանի դեմ ցուցմունք տվող մարդիկ գտնել, որոնք կօգնեն ապացուցել իրենց՝ ընտրակեղծիքների մեջ ներգրավված լինելու փաստը:

«Չգիտեմ՝ իրենց երևակայությունը մինչև ուր կհերիքի, չգիտեմ՝ ինչ մահապարտներ կարող են գտնել, որոնք իմ ու Գևորգ Պետրոսյանի դեմ ցուցմունքներ կտան: Պատկերացնո՞ւմ եք՝ ես և ընտրական կեղծիքը: Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ եթե Հայաստանի անկախ պատմությունից այս կողմ եղել են 15-20 լավագույն պատգամավորներ, դրանից մեկը ես համարում եմ ինձ, և պատկերացնո՞ւմ եք՝ ես փող տամ, որ ընտրեն ինձ»,- ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ առաջիկայում մոնտաժված հեռախոսազրույցներ ու տեսանյութեր կարող են հրապարակվել:

Մանրամասները՝ տեսանյութում: