Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոր տարվա շեմին և հետո շուկայում հայտնվել են հայկական արտադրության էժան ձվեր, որոնք փոքր տնտեսությունների մոտ անհանգստություն են առաջացրել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Նա հաստատեց, որ 20-25 դրամի հասած գինը անոմալ է և տեղեկացրեց, որ արդեն 20 օր է՝ ձվի շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացում։
Գեղամ Գևորգյանը հերքեց կասկածները, թե գինը նվազել է, քանի որ մեծ քանակի ձու է ներմուծվել․ «Հայաստան ձու չի ներկրվում, տեղեկատվություն ենք խնդրել ՊԵԿ-ից, ՍԱՏՄ-ից, այս պահին նման երևույթ գոյություն չունի»։
Նա ասաց, որ ՀՀ վերջին անգամ 2019–ի մարտին է ձու ներմուծվել։
ՏՄՊՊՀ-ն այժմ պարզում է` արդյո՞ք խոշոր տնտեսվարողներն են նման իրավիճակ ստեղծել, որ մյուսներին շուկայից դուրս մղեն, նաև՝ արդյո՞ք ժամկետանց ձու կա շուկայում։ Գևորգյանը միայն փաստեց, որ ձու արտադրողների թիվն ավելացել է։
«Սակայն մեր առաջին տպավորությունն այն է, որ ձուն ինքնարժեքից ցածր է վաճառվում։ Հիմա պետք է այդ ամենի պատճառը հասկանանք, որ մեր գործողությունները մշակենք»,–ասաց նա։
Ձվի շուկայի ուսումնասիրությունների գործում նաև ՍԱՏՄ–ն է ներառվել։
«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս կհասկանանք՝ արդյոք խոշոր արտադրողները փորձում են մանրներին դուրս մղել շուկայից։ Ձու արտադրողների քանակը միանգամից շատացել է շուկայում, պետք է պարզենք՝ ինչի՞ հետեւանք է»,-ասաց Գեղամ Գևորգյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․