Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ս/թ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել սննդային ձվի թերի մակնշված խմբաքանակ (բացակայել է հայերեն մակնշումը)՝ 18.800կգ (302.400 հատ), ինչը ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ձվերի և ձվամթերքի փաթեթավորմանն ու մակնշմանը ներկայացվող պահանջների խախտում է (ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ):
Սահմանային վերահսկողության շրջանակներում բեռը կապարակնքվել է և բեռի տիրոջը տեղեկացվել է հայերեն մակնշումն ապահովելու անհրաժեշտության մասին: Ըստ «Սագաս» ՍՊ ընկերության ղեկավարության արդեն հոկտեմբերի 31-ին տված հայտարարության՝ ձվի արկղերի և տուփերի համար նախատեսված հայերեն մակնշումն ապահովվել է (հայերեն մակնշման օրինակը տրամադրվել է): Բանավոր տեղեկացվել է նաև, որ ամբողջ խմբաքանակն արդեն իրացվել է և պահեստում առկա չէ: ՍԱՏՄ տեսուչները, ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակում, հնարավորություն չեն ունեցել հավաստիանալու, որ հայերեն մակնշումը արկղերի և տուփերի վրա առկա է: Իսկ թե ո՞ր կազմակերպությունները կամ ովքե՞ր են 1,5-2 օրվա ընթացքում գնել գրեթե 20 տոննա ձվի խմբաքանակը, ներմուծող ընկերության ղեկավարությունը հրաժարվել է տեղեկացնել: Այսպիսով, հնարավոր է, որ սննդային ձվի սույն խմբաքանակը հայտնվի իրացման ցանցում առանց հայերեն մակնշման, ուստի քաղաքացիներին կոչ ենք անում նկարում նշված ապրանքանիշով ձու հայտնաբերելու դեպքում պահանջել և հավաստիանալ, որ դրա հայերեն մակնշումն առկա է:
Հայերեն մակնշումը ներկայացնելուց հրաժարվելու կամ դրա բացակայության դեպքում հորդորում ենք տեղեկացնել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ զանգահարելով «Թեժ գծին» (010) 206040 և (012) 906090 հեռախոսահամարներով:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությամբ, ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ ներմուծված ձվի խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: ՍԱՏՄ Բագրատաշենի սահմանային հսկիչ կետի տեսուչի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու համար վերջինիս կողմից սահմանային պետական վերահսկողության իրականացման ժամանակ կատարած գործողությունների օրինաչափությունը: