կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-17 13:42
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնախոստովանական ցուցմունք է, երբ Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե Զանգեզուրը բզկտում են․ Գևորգ Պետրոսյան

Երբ Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե Զանգեզուրը երկար ժամանակ բզկտում են, շատ ճիշտ է՝ ինքնախոստովանական ցուցմունք է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մամուլի ասուլիսում։

«Ճիշտ է խոստովանում՝ իրենք են բզկտում։ Օրինակ, համայնքի ղեկավարներին ապօրինի զրկում են ազատությունից, կալանավորում․․․ բայց, ի պատիվ դատավորների, նրանք ազատ են արձակվում»,-ասաց նա։

Գևորգ Պետրոսյանն արձանագրեց, որ իշխանավորներն են բզկտում Սյունիքը:

«Առանց գետինը մտնելու՝ հայտարարում են, թե հակառուսական քայլեր կան եւ պոպուլիստաբար ասում, թե չպետք է նսեմացնեն ռուսական գործոնը։ Արա՜, նսեմացնելն էլ ո՞նց է լինում։ Ռուսական ո՞ր գործոնը, արա՜, մեղավորությո՞ւնը, թե՞ օգտակարությունը։ Մեկը մի բան է ասում, մյուսը՝ մի։ Անդրանիկ Քոչարյան, որ այդքան մտահոգ ես, ինչո՞ւ մի հատ չես գնում Զանգեզուր»,-ասաց  Գեւորգ Պետրոսյանը։

Նա նշեց, որ դեմ է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրություններ լինեն։

«Սրան պետք է քշել մինչեւ ընտրությունները։ Դե կտեսնեք, թե նա ինչեր է անելու։ Նա միտումնավոր, ծրագրված հայաստանակործան գործունեություն է իրականացնում։ Զարմանում եմ, թե ժողովուրդն ինչին է սպասում։ Իր արբանյակներն էլ սկսել են կաթեցնել, թե պետք է պատրաստ լինել վատ զարգացումների։ Իբր մինչեւ հիմա բոլոր զարգացումները հերիք չէի՞ն․․․ուզում են կաթեցնել, որ չզարմանաք, եթե Երեւանում մի օր մեր դուռը թուրքը ծեծի։ Թուրքն արդեն մեր տանն է»,-նկատեց նա։

Խոսելով  ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ասածի մասին, որ իրենց խնդիրը եղել է իրավիճակի հստակ արձանագրությունը՝ Գևորգ Պետրոսյանն ասաց․ «Դիսպետչերությո՞ւն ես անում, ամոթ չի՞»։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի միակ առաքելությունն ուղղակի արձանագրումներ անելն է, թե հակառակորդը քանի կիլոմետրով է առաջ եկել։

«Ա՛յ տղա Նիկոլ, դու չես ամաչո՞ւմ, որ գրած տեքստը տալիս են, որ չես կարում կարդաս։ Էտ խելքիդ էլ վարչապետի աթոռին ես լղոզվել, արա՛, լիճն ու ջուրն իրարից չի տարբերում»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նա հորդորեց ընդդիմությանը՝ չասել, որ իրենց հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, քանի որ այդ դեպքում իրենց հաջորդ նպատակը դառնում իշխանության գալը։

«Ժողովուրդն էլ այդ դեպքում կարծում է, որ աթոռակռիվ է։ Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանին հեռացնելը միջոց է Հայաստանն այս վիճակից փրկելու համար»,-ասաց նա։

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ ինքը և ևս  մի քանի անկախ պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել ընդդիմադիր խմբակցություններին էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար՝ կապված Հրաչյա Հակոբյանի այն հայտարարության հետ, որ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ հայհոյանքներ հնչեցրած սյունեցիներին պետք է ստորացնելով բերման ենթարկել։

«Ոչ մի ծպտուն։ Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է պատժել Հրաչյա Հակոբյանին։ Տո դու ո՞վ ես, որ ասես՝ Սյունիքի համայնքապետներին պետք է ստորացնելով բերման ենթարկել։ Դու կարո՞ղ ես ավտոմատ բռնես՝ կգցես ոտքիդ, երեք ամիս բժշկական կենտրոնից դուրս չես գա»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․