կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-03 17:18
Հասարակություն

Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է սննդի կետը. Հակոբ Կարապետյանի արձագանքը

Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է սննդի կետը. Հակոբ Կարապետյանի արձագանքը

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է համացանցում հրապարակված որոշ լուսանկարների:

«Քաղաքացի Տիգրան Խզմալյանը լուսանկարներ է հրապարակել, որոնց նկարագրությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե Մաշտոցի պուրակում հանրային տարածքի հաշվին նոր շինություն է կառուցվում: Ամիսներ առաջ սրա մասին գրել էի, հիմա ստիպված եմ կրկնել.

Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է տասնամյակներ ի վեր նույն տարածքում գործող, թեթև մետաղական կոնստրուկցիայով կառուցված սննդի օբյեկտը: Կարևոր է շեշտել, որ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՉԵՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ, հակառակը՝ քաղաքային իշխանության պահանջով որոշակիորեն կրճատվել է շինության զբաղեցրած տարածքը: Կրկին, հատուկ պարոն Խզմալյանի համար նշեմ (թեև մինչև գրառում անելը ինքը կարող էր տեղում համոզվել), որ պուրակի տարածքից ոչ մի թիզ չի պակասել և չի պակասելու:

Այնուհանդերձ, հանուն ճշմարտության, Տիգրան Խզմալյանի գրառումից քաղաքը ինչ-որ օգուտ ունեցավ. դրա շնորհիվ քաղաքապետարանի արտաքին գովազդի վարչության աշխատակիցները արձանագրել են լեզվական խախտումներով գովազդային պաստառի առկայությունն ու այս պահին ապամոնտաժում են այն: Շնորհակալություն»,- գրել է նա: