կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-03 15:04
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոմեքենաների ներկրման ավելացումը շղթայաբար կբերի տնտեսական և սոցիալական խնդիրների․ Թադևոս Ավետիսյան

Պետությունը կարգավորում չտվեց ավտոմեքենաների ներկրման գործընթացին, բայց փաստն այն է, որ դրա անհրաժեշտությունը կար՝ ըստ Yerkir.am-ի ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։

«2019-ին 10 տոկոս ներմուծման աճ ենք արձանագրել՝ 190 հազար մեքենա։ Բազմաթիվ մարդիկ կան, որ իրենց տները գրավադրել են և վարկային ռեսուրսներով այդ մեքենաները ներկրել։ Սա նշանակում է՝ որոշակի ակնկալվող շահույթ պիտի ունենային, որ գոնե իրենց սոցիալական վիճակը ավելի չվատանար։ Բացի այդ, վարկային բեռը տեղափոխվում է բանկային ոլորտ և ռիսկայնություն ապահովում նաև այս ոլորտում, որովհետև եթե այդ մեքենաները չեն կարողանալու վաճառել, իսկ մեր ներքին պահանջարկը 4 անգամ պակաս է, քան ներկրվել է, այդ արտահանումն էլ որ չլինի, լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, որը շղթայաբար կբերի նաև տնտեսական և սոցիալական խնդիրների»,-ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով տնտեսական ակտիվության այս տարվա ցուցանիշին՝ Թադևոս Ավետիսյանն ասաց՝ 7,8 տոկոսը դրական ցուցանիշ է, բայց ստվերի կրճատման արդյունք է և դրա սոցիալական ազդեցությունը 0-ական է․ «Այսինքն, աշխատողը գրացված չէր՝ թուղթը չկար, հիմա թուղթը կա, բայց հարկային բեռը մնացել է աշխատողի վրա և նրա իրական եկամուտներն են կրճատվել»։

Ստվերի դեմ պայքարը մինչհեղափոխական տեմպերի հետ համեմատելով՝ տնտեսագետն արձանագրեց, որ նույնիսկ դանդաղել է․ «2018 թ-ի առաջին 4 ամիսներին՝ մինչև իշխանափոխությունը, 40 տոկոսով ավելի ինտենսիվ էր ստվերը կրճատվում, քան դրանից հետո․ այն ժամանակ ամսական  7 200-ով ավելանում էր գրանցված աշխատողների թիվը, դրանից հետո իջել է և դարձել 4 200»։

Թադևոս Ավետիսյանը մտահոգություն հայտնեց, որ երբ դրվագային են բերում ենք ցուցանիշները՝ տեղում գտնում և հրապարակում են, հետո՝ որակումներ տալիս, անլրջանում է։

«Պետությունը ներդրումների երաշխավորն է․ ներդրումների այսքան բարձր ռիսկի պայմաններում մեզ միայն պակաս էր մնում, որ անլրջացնենք այդ ամեն ինչը։ Ներդրում կատարողը կարևորում է ռիսկային գործոնները, այդ թվում՝ պետությունը ո՞վ է կառավարում, ի՞նչ ձևով, արդյո՞ք արդյունավետ է կառավարում, թե՞ պղտոր ջրում ձուկ է որսում»,-ասաց նա։

Նա նաև փաստեց, որ ներկա ՏԱՑ-ը համեմատելով մինչհեղափոխական ցուցանիշի հետ, առանձնապես մեծ թռիչքով չենք գնացել․ 2017-ին 7,5 տոկոս էր, 2018 թ-ի առաջին 4 ամիսներին արձանագրված է 9,5 տոկոս, իշխանափոխությունից հետո տարին փակեցինք 5,6 տոկոսով, ինչը, նրա համոզմամբ, մինչհեղափոխական 9,5 տոկոսի իներցիան էր։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․