կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 13:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անընդունելի է Քաջարանի միջադեպին քաղաքական երանգ տալը․ Լիլիթ Մակունց

Անընդունելի եմ համարում, մասնավորապես, Քաջարանում եղած միջադեպին քաղաքական երանգներ տալը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ճեպազրույցում։

«Այնտեղ տեղի է ունեցել բախում շաբաթներ առաջ, որտեղ նաև զենք է կիրառվել, այդ կապակցությամբ գործին ընթացք է տրվել և ձերբակալությունների որոշում է կայացվել։ Մի պարագայում երկու խմբերի միջև է տեղի ունենում բախումը, մեկ այլ պարագայում՝ անձնական հողի վրա, կրիմինալ բախում է լինում և փորձում են քաղաքական ենթատեքստ տալ, այդ դեպքում ինչի՞ համար է իրավապահ համակարգը»,-հայտարարեց Մակունցը։

Նա վստահեցրեց, որ Հայաստանում իրավական և քաղաքական գործընթացները մեկտեղվել չեն կարող։

Ոստիկանության կիրառած ուժի համաչափության մասին Մակունցն ասաց, որ ծառայողական քննություն էընթանում, որը դա ցույց կտա, իսկ ինքը մասնագետ չէ, որ լուսանկարների հիման վրա եզրակացություն անի։

Լրագրողներին հետաքրքրեց նրա դիրքորոշումը «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանի պնդման մասին, որ սահմանադրական ճգնաժամը կարգավորելը ԱԺ տիրութից դուրս է և եթե կա մտադրություն սահմանադրական հանրաքվեն չեղարկել, ապա դա հնարավոր է միայն անել հարցը ՍԴ ուղարկելով և հակասահմանադրական ճանաչելով։

«Մենք կլսենք տեսակետներ, որոնք հակասում են նույն մարդկանց՝ նախկինում արված հայտարարություներին։ Ամբողջ աշխարհում կան սահմանափակումներ կորոնավիրուսով պայմանավորված և մեր պատասխանատվութունն է չվտանգել ՀՀ քաղաքացիների կյանքը։ Հանգուցալուծման համար սպասենք Վենետիկի հանձնաժողովի արձագանքին, այնուհետև կներկայացնենք մեր դիրքորոշումը»,-պատասխանեց Մակունցը։

Ի՞նչ հարց է նշված Վենետիկի հանձնաժողովին ուղարկված փաստաթղթում, Մակունցն ասաց, որ տեղյակ չէ՝ Արդարադատության նախարարությունն է ուղարկել։

Տարակուսանքին, որ հանրաքվեն չեղարկվեց, քանի որ «Ոչի» հավանականությունն ավելի մեծ էր, Մակունցը հակադարձեց, որ տեղին չեն նման հայտարարությունները, հատկապես, որ իրենք քարոզարշավ անցկացնելու մտադրություն ունեին․ «Ամենը պայմանավորված է կորոնավիրուսով»։

Կորոնավիրուսի դեմ պայքարի՝ հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու՝ Արթուր Վանեցյանի առաջարկը ԱԺ մեծամասնության լիդերի համար ընդունելի չէ․ ասաց, որ կառավարությունը ձևավորել է պարետատունը և այն զբաղվում է աշխատանքների համակարգմամբ՝ անհրաժեշտության դեպքում քննարկելով առանձին անհատների և կազմակերպությունների հետ։

Նա կարծում է, որ դեռ վաղ է խոսել այն մասին՝ կորոնավիրուսը հաղթահարված է, թե ոչ։

«Այս պահին պարետատան և Առողջապահության նախարարության ցուցումով դիմակները համարվում են կանխարգելիչ գործառույթ, ինքներս պիտի այդ պատասխանատվությունը ստանձնենք ։ Ձախողելու կամ հաջողելու մասին այս պահին վաղ է խոսել, որովհետև կորոնավիրուսը հաղթահարված չէ։ Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում վարակի թվերը նվազեն», - ասաց նա:

Խոսելով ընդդիմության քննադատության մասին, թե սահմանափակումները պատշաճ չեն պահվել, Մակունցն ասաց, որ այդ հարցերը պատետատան տիրույթում են, որոնց ինքը չի ցանկանում անդրադառնալ։

Դիտարկմանը, թե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Արցախում նախագահի երդմնակալության ժամանակ դիմակ չեն կրել, Մակունցն ասաց՝ ընդունել են, որ, այնուամենայնիվ, արժեր, որ դիմակներ կրեին և հայցել մեր քաղաքացիների ներողամտությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․