Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Վաղը կունենանք երկար ժամանակ հանգամանալից և երկար քննարկելու բոլոր հարցերը: Վստահ եմ, որ խորքային քննարկում է տեղի ունենալու, բոլորս կհասցնենք ծանոթանալ խմբակցությունների դիրքորոշումներին»,-ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
ԱԺ արտահերթ նիստը կայանալու է վաղը, ժամը՝ 11:00-ին:
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հրավիրել էր խորհրդի նիստ, որտեղ քննարկվել էր պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծերը:
Նշենք, որ այսօր խորհրդի նիստը երկու անգամ հետաձգվել է: Ըստ Լիլիթ Մակունցի՝ հետաձգումները տեխնիկական պատճառներով էին: