կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-01 11:12
Իրավական

Գրագողական հակագիտությունների դոկտորը-2

Գրագողական հակագիտությունների դոկտորը-2

Yerkir.am-ստացել և ներկայացնում է Գարեգին Ղաղարյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված «Հաղորդում հանցագործությունների մասին» վերտառությամբ դիմումը՝ կից գրությամբ

 

«Իմ հայցադիմումի հիմամբ՝ ԵԱԴԴ թիվ 3562/02/17 քաղաքացիական գործն է հարուցվել ընդդեմ բազմաիրավախախտող-ինքնակոչ Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյանի: Սակայն, գործի դատաքննությունն անգամ չավարտված, բազմաիրավախախտողի «Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» մեծապես գրագողացված և արտագրոտված գրքացուի ենթաթեմայով «գիտական ատենախոսությունը» դրվել է պաշտպանության, ըստ որում՝ ոչ միայն գործադիր, այլև դատական իշխանության մարմինների մեղսակցությամբ:

Հետևաբար՝ մենք, որպես հայցվոր և բողոքաբեր կողմ, ստիպված ենք եղել հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին, որը, որպես  «Ազգ» շաբաթաթերթի 2020 թ. թիվ  1 համարում և հրապարակված  «Գրագողական հակագիտությունների դոկտորը՝ պատմական գիտությունների թեկնածուացու» ահազանգային հոդվածի քրեաիրավաբանական շարունակություն, հրապարակման ենք ներկայացնում անհրաժեշտաբար:

 

Անձամբ

Հայաստանի Հանրապետության

գլխավոր դատախազ

պարոն Արթուր Դավթյանին`

Երևան ք. Ահարոնյան փ.

2/1 շ. 18-րդ բն. բնակիչ

Գարեգին Ղազարյանից

 


հեռ.` 091.283915, 094.269304, 095.894360

 

Հաղորդում հանցագործությունների մասին

 

 

 

Հարգելի պարոն Դավթյան,

 

Ի պատասխան Ձեզ հղածս 2019 թ. դեկտեմբերի 2-ի դիմում-բողոքի` ստացել եմ... Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 18.12.2019 թ. գրությունը (պատճենը կցվում է), ինչից նախ պարզվում է, որ չեն պահպանվել պարտուպատշաճ դիմելաձևի տարրանորմերը:

 

Որևէ իրավապահից պակաս իրավագիտակցություն չունենալով` ինքս ինձ չէի կարող թույլ տալ անմիջապես (1., 2.) և անվերապահորեն քրեական հետապնդում հարուցելու պահանջով (թեկուզև ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդված (այսուհետ` Հոդված), 2-րդ մաս, 1-ին կետ) հաղորդում ներկայացնել: Իմ առաջնային նպատակն է եղել և մնում բազմաիրավախախտող-ինքնակոչ Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյանի մեծապես գրագողացած և արտագրոտած գրքացուի ենթաթեմայով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը (առավել ևս` չավարտված դատաքննության փաստահանգամանքներում)  հանցականխելը, դա հնարավորած մեղավորներին պարտուպատշաճ պատասխանատվության կանչելը` ի բացառումն հետագա նմանատիպ ազգավնաս ու հակապետական  ապօրինությունների:

 

Բայց եթե ինձնից է պահանջվում «տեղեկություն» տալ «հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին» (հիշյալ գրության 1-ին էջ), ապա խնդրեմ`

 

1. Հիշոցյալ Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյանը մեկից ավելի անգամ է հեղինակային իրավունքի օբյեկտներ ապօրինի օգտագործել և (կամ) հեղինակությունները յուրացրել (ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` Քրօր) 158-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ): Ոչ միակ, բայց գլխավոր վկան` «Ազգ» շաբաթաթերթի 2017 թ. սեպտեմբերի 15-ի համարում հրապարակված և տարածված գիտական գրախոսությունը` «Պատմաբանասիրական գրագողություն» գլխագրով (պատճենն առաքել եմ նախորդիվ): Ուստի` նախ հենց ինքը` անօրեն անպատիժ մնացող բազմագրագողը պետք է ծառայի քրեական հետապնդման օբյեկտ...

 

2. Իմ առանց այն էլ հանիրավի խոչընդոտվող` իրարահաջորդ հոգնաթիվ հայցադիմումների գնով միայն հարուցված քաղաքացիական գործով (ԵԱԴԴ թիվ 3562/02/17), Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները, խախտելով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի նորմը (պատասխանողի հիմնարար իրավախախտումը «գրագողություն» որակելու վերաբերյալ), ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Քաղօր) 1-3-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ կետերի նորմերը (ըստ ՀՀ Սահմանադրության 3-րդ և 23-րդ հոդվածների` բարձրագույն արժեք մարդուս անօտարելի և անխախտելի արժանապատվությունը ոտնահարած ապացուցյալ իրավախախտումները վիրավորանք և զրպարտություն ճանաչելու վերաբերյալ), ակնհայտ անարդար դատական ակտեր են կայացրել` ենթադրյալ շահադիտական և (կամ) անձնական այլ դրդումներով (Քրօրի 352-րդ հոդվածի 1-ին մաս): Ընդհանուր իրավասության դատարանի դատավորն ամիսներ շարունակ քանիցս, առանց ողջամիտ հիմքերի, ոչ միայն մերժել է հերթական իրավաչափ հայցադիմումս վարույթ ընդունելը, այլև, վատավելին, կամայականորեն փոխել է քաղաքացիական գործիս սկզբնական համարը` իր այդ իրավազանց գործողություններով իրավունք տալով բազմաիրավախախտող պատասխանողին դատաքննության հենց սկզբում, կրկին առանց որևէ օրինական հիմնավորման, վատավելին` անօրինակ ցինիզմով (հայերեն` տառացի «շնականությամբ») հայցս մերժելու պահանջ հաչադրելու (1. աչքի մեջ, 2. հասկանալի է)` իբր «հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով» (ի դեպ` այս օրենսդրական ձևակերպումն ինքնին անարդար է` իր արդեն իսկ անգրագիտության բերումով. շուրջ 5 տարի պայքարում եմ, ի շարս այլոց,  օրենսդրական փոփոխություն կատարելու համար` առ այն, որ հայցը կարող է ի սկզբանե մերժվել` հայցային վաղեմության ժամկետը միայն ու միայն անցնելու հիմքով):

 

Գործս քննած բոլոր դատարանների դատավորները, շահադիտավորյալ, պատասխանողի` ինձ հասցրած վիրավորանքը չտեսնելու են տվել` թեկուզ այն ակնհայտ նպատակով, որ պատասխանողը, ըստ իմ նույնիսկ նվազագույն հայցապահանջների, հրապարակայնորեն ներողություն չխնդրի (Քաղօրի 1087.1-րդ հոդված, 7-րդ կետ, 1-ին ենթակետ):

 

Տեղին է տեղեկացնել նաև, որ բազմիցս, օրենքով սահմանված կարգով` տարբեր հիմքերով, ինքնաբացարկներ հայտնելու պահանջներ եմ ներկայացրել  ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին:

 

Այս բոլոր առումներով նախ խնդրում եմ բողոքարկել տվյալ ակտերը` ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները (Հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)` կարևորելով նաև այն փաստը, որ դրանք էական հիմք են ծառայեցվել վերոբասրյալ ատենախոսությունը պաշտպանության հասցնելու համար:

 

3. Պետական գիտակրթական մարմինները (ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ, մասնավորապես` պատմության ինստիտուտ, ԲՈԿ) իրենց հանցամետ գործողություններով (պաշտոնեական անփութություն (Քրօրի 315-րդ հոդվածի 1-ին մաս) և (կամ) ինքնիրավչություն (Քրօրի 322-րդ հոդվածի 1-ին մաս) և (կամ) պաշտոնեական լիազորություններն անցնելը (Քրօրի 309-րդ հոդվածի 1-ին մաս) և (կամ) պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը (Քրօրի 308-րդ հոդվածի 1-ին մաս)) կամ էլ պատասխանատու գործադիր իշխանության ուղղակի անգործությամբ (Քրօրի 375-րդ հոդվածի 1-ին մաս) հնարավոր են դարձրել (այն էլ` կրկնաշեշտում եմ, չավարտված դատաքննության պայմաններում) վերոբասրյալ ատենախոսությունը պաշտպանության առաջադրելը:

 

Այս հիմքով էլ խնդրում եմ պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան (Հոդվածի 3-րդ մաս)` կարևորելով առկա բացառիկ դեպքը:

 

Ի վերջո, կցելով հանդերձ «Ազզ» շաբաթաթերթի 2020 թ. հունվարի 10-ի թիվ 1 համարում հրապարակված ու տարածված «Գրագողական հակագիտությունների դոկտորը` պատմական գիտությունների թեկնածուացու» վերաբերելի հոդվածիս պատճենը, խնդրում եմ կրկին ամեն դեպքում, հանգամանալից քննության առնելով Քրօրի նշյալ հոդվածների հատկանիշներով քրեական հետապնդում հարուցելու հիմնահարցը, հնարավոր սեղմագույն ժամկետում հանցականխել բուն ատենախոսության պաշտպանությունը և ինձ տրամադրել համապատասխան տեղեկույթ` ցանկալիորեն Ձեր ստորագրությամբ:

 

Հարկ է նկատել, որ սույն պետականաշահ հակամիջոցների ձեռնարկումը բնավ դուրս չի գալիս հիշյալ պատասխան գրության մեջ վկայաբերվող Սահմանադրության (վերջինս, իմիջիայլոց, գրության 2-րդ էջի 4-րդ տողում հանիրավի փոքրատառված է) 6-րդ հոդվածի 1-ին մասով, Հոդվածի 4-րդ մասով և «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:

 

Ձեր առաջին իսկ պահանջով կներկայանամ ու կներկայացնեմ խնդրո առարկա ամբողջ իրավափաթեթը և առնչակից մյուս բոլոր զանգվածային լրատվանյութերը:

 

Առդիր` 3 էջ:

 

 

 

                Հաղորդող`     Գարեգին Ղազարյան

 

 

 

 

20 հունվարի, 2020 թ.»։