Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ Արսեն Թորոսյանը հայ հանրությանը փորձում էր մանիպուլացնել և կրկին խաղալ մարդկային վախերի հետ՝ նշելով, որ ընդդիմադիրները պատերազմ են ցանկանում։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա ղեկավարումը մեր ազգի համար արժենում է 18 տարեկան մեկ պատանու կյանք, դրա մասին «մահվան դոկտորը», իհարկե չի խոսի, նա չի խոսի մեր նահատակների մասունքների մասին, որոնք գցված էին գետնին։ Նա չի խոսի այն մասին, որ համավարակային պատերազմում հենց նրա պատճառով Հայաստանում գրանցվեցին ահռելի թվով մահեր։ Դրա մասին մենք չէ, որ խոսում ենք, որպեսզի դա ընկալվի իբրև սուբյեկտիվ կարծիք, դրա մասին վկայում են մեր ձեռքի տակ հայտնված Հաշվեքննիչ պալատի ստուգումները ԱՆ-ում, որի արդյունքում բացահայտվել են ոչ միայն թերացումներ, այլև՝ թերացումների քողի տակ թաքնված «դիվային» ու համակարգային մարդասպանություն հիշեցնող հանցախմբի գործունեության դեպքեր, որոնց գումարային չափը հասնում է 3,5 միլիարդ դրամի։ Շատերն են այսօր պնդում, որ հայ մարդու կյանքը սրանց համար գրոշի արժեք չունի, բայց ցանկանում ենք հիասթափեցնել նման մարդկանց, քանի որ «Դոկտոր մահի» կառույցը փող է աշխատել մահերի վրա, նրանք մահեր են գնել ու վաճառել են հայ մարդկանց մահեր։ Եթե Նիկոլի դեպքում մահվան «առքն ու վաճառքը» դրսևորվեց շատ ցայտուն կերպով, ապա «Դոկտոր մահի» դեպքում այն կրեց ավելի շատ կոմերցիոն բնույթ։
Եվ այսպես, Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի ստուգումների արդյունքներում բացահայտվել են ահռելի չափերի հասնող վատնումների, տարօրինակ որոշումների, խայտառակ անգօրծության (որը մահեր է արժեցել), մեկ անձից իրականացված ահռելի գնումների, ցանկացած տրամաբանությունից դուրս գտնվող հավելավճարների, միջինում մեկ պացիենտի վրա ծախսվող գումարի չափերի ահռելի չարաշահումների դեպքեր։
Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր պացիենտի համար պետբյուջեից և ԱՀԿ-ից հատկացվել են ահռելի գումարներ, տպավորություն է, որ «Դոկտոր մահը» արել է առավելագույնը ու «կաշվից դուրս» է եկել, որպեսզի Հայաստանում որքան հնարավոր է՝ վարակման ու մահվան դեպքերը շատ գրանցվեն։
Նոր կորոնավիրուսային համավարակը սկսել է տարածվել 2019թ-ից, ՀՀ-ում առաջին դեպքը արձանագրվել է 2020թ․ մարտի 1-ին։ ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, համաճարակի առանձնահատկությունները հաշվի առնող և ընդհանրապես, դրան համարժեք ռազմավարական կառավարման պլանավորման աշխատանքներ չի իրականացվել,- նշված է պալատի զեկույցում։ Իսկ ի՞նչ էր ասում այդ ժամանակ «Դոկտոր մահը»։ Այդ ժամանակ նա եկել էր արտերկրից ու պատրասվում էր «Ձեզ՝ բոլորիդ, վարակել», ցինիկ կատակներ էր անում, դե իր «սիամական եղբայրը» նույն ժամանակ տնական արաղով պանդեմիա էր բուժում։
01.03.-31.12.2020-ն ընկած ժամակահատվածում «Դոկտոր մահի» կառույցը ներկայացրել է 26,491,923.1 դրամի ծախս, որոնք նախատեսված են եղել համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման համար։
Նույնի վերաբերյալ ներկայացնում ենք Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը․ «Նոր կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման նպատակով հատկացված ֆինանսավորման համար չի սահմանվել ծախսային ուղղություններ և ոչ ֆինանսական ցուցանիշներ։ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ Նախարարություն չի ներկայացվել, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի վերաբաշխումներ և գումար հատկացնելու գործընթացն իրականացվել է առանց ԱՆ կողմից ներկայացված հաշվետվությունների և ծախսային հիմնավորումների»։ Միգուցե Փաշինյանին բնավ չի հետաքրքրել, թե այդ ծախսերն ուր են ուղղվել կամ որտեղ, կամ նա «Սիմական եղբորը» վստահել է չտեսնված կերպով, բայց մեր հարկերից գոյացած գումարները առնվազն մեզ են հետաքրքրում, թե ո՞ւր են ուղղվել, ի՞նչ նպատակներով։ Մենք, իհարկե՛, ունենք դրա իրավունքը, քանի որ մենք Արսեն Թորոսյանին առնվազն չենք վստահել։ Այստեղ առաջանում է հիմնավոր կասկած, որ «Դոկտոր մահը» յուրացրել է այդ գումարների մի մասը, քանի որ նա ընդհանրապես կաշկանդված չի եղել։ Այստեղից էլ է, անկեղծ ասած, համակարգային հանցագործության «հոտ փչում»։
Միամտություն կլինի կարծել, որ Արսեն Թորոսյանը սահմանափակվել է այսքանով։ Ուսումնասիրելով զեկույցը՝ տեսնում ենք, որ նա իր «սրածայր կզակը» խցկել է նաև թեստավորումների շուկա, որտեղ «պտտվող» գումարների չափերը նույնպես ահռելի են։ Ոչինչ մեզնից չհորինելով՝ տեղեկացնում ենք, որ 2020 թվականին Հայաստանում իրականացվել է 592,892 թեստավորում, որոնց 60%-ը իրականացվել է ԱՆ-ին ենթակա բժշկական կառույցներում ու ՊՈԱԿ-ներում։ Ըստ թեստավորման՝ «Հոսպիտալացվել է» նշումով դեպքերի թիվը 131950 է, մինչդեռ ըստ հրապարակված վիճակագրական տվյալների՝ դրանց թիվը 80000-ը չի անցել։ Ավելին, «Հոսպիտալացվել է» նշումով 108873-ի դեպքերից թեստավորման պատասխանը բացասական է (47792), իսկ մնացածի համար որևէ պատասխան չի նշվել (61,081)։ Այս դեպքում կրկին առերեսվում ենք թվերի մանիպուլացիաների, քողարկումների դեպքերի հետ։ Չմոռանանք, որ յուրաքանչյուր հոսպիտալացվողի համար նախատեսված է եղել որոշակի գումար։
Սույնի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի զեկույցում ասված է․ «Նախարարության կողմից տրամադրված հոսպիտալացվածների վերաբերյալ տեղեկատվական բազայում ՀԾՀ-ների բացակայությունը հնարավորություն չի տվել իրականացնել շահառուների տվյալների համադրում և իրականացնել արդյունավետության գնահատում»։
Մյուս առերևույթ հանցանքը վերաբերվում է մահճակալային ֆոնդի ու վերապրոֆիլացված բուժհիմնարկների ծանրաբեռնվածության մասին տեղեկություններին։ ԱՆ-ն տրամադրել է կեղծ տեղեկություններ հիվանդանոցների ծանրաբեռնվածության մասին։ Բնականաբար, այդ թվերը եղել են իրականությունից ավելի շատ։ Ընդհանուր առմամբ, 2020թ․ Նոր կորոնավիրուսային հիվանդության բուժման նպատակով վերապրոֆիլավորված բժշկական ֆոնդի ստացիոնար բաժանմունքի մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը կազմել է 69%։ Բայց ինչ է պարզվում՝ մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության ցուցանիշը ոչ ճշգրիտ է, մասնավորապես` հունիս ամսի ծանրաբեռնվածությունը ներկայացվել է 120%, սակայն միջին թվաբանական հաշվառման դեպքում ստացվում է 97%, կամ օգոստոս ամսի 33% ու սեպտեմբեր ամսի 36% ծանրաբեռնվածությունը կազմում է համապատասխանաբար 52% ու 50%:
Խայտառակ իրավիճակ է նաև մեկ անձի բուժման միջինացված ծախսերի հետ կապված մանիպուլացիաների դաշտում։ Եվ այսպես՝ մեկ պացիենտի բուժման միջին արեքը կազմել է 378.100 դրամ։ Ամենաբարձր արժեքը արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում և կազմել է 745.700 դրամ, որն ընդհանուր միջին ցուցանիշից ավելի է 367.600 դրամով։ Առանձին ամիսների «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մեկ պացիենտի բուժման արժեքը կազմել է 1,367․600 դրամ։
Մեկ այլ տվյալի համաձայն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, որը 2020թ․ միջինում կազմել է 74.2 հազ. դրամ, այն դեպքում, երբ համընդհանուր միջինը մեկ օրվա համար` կազմել է 37.3 հազ. դրամ։ Այսինքն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում պացիենտի բուժման մեկ օրվա արժեքը կրկնակի գերազանցել է միջին ցուցանիշը։
Խախտումների ու հանցանքների ծավալներն այնքան մեծ մասշտաբների են հասնում, ուստի բոլոր իրավախախտումների մասշտաբները և վատնված ու մսխված գումարների ահռելի չափերը հասկանալու համար ձեզ ենք ներկայացնում հաշվեքննիչ պալատի զեկույցը։
Միգուցե մառազմատիկ հնչի, սակայն այս ամենի հիմքում կանգնած է մարդ տեսակը։ Եթե օրինակ, Արսեն Թորոսյանի փոխարեն այս կառույցը ղեկավար Աստվածավախ ու գրանտներից չսնված պաշտոնյա, միգուցե պատկերն այսքան սահմռկեցուցիչ չլիներ։ Մասնագիտությամբ բժիշկ ու Աստծո գոյությունը հեքիաթ համարող անձի բարոյահոգեբանական պատեկերի բովանդակության մեջ ողջ այս հանցագործություններն ու մահերը շատ հանգիստ կարող են տեղավորել, քանի որ նրանք մահը հայ իրականության մեջ դարձրել են հաց ուտելու, կամ հեռուսատցույց նայելու պես մի բան։ Ոչ բռնի թավշյա հեղափոխությունը Հայաստանի համար ավելի շատ հուղարկավորություն է հիշեցնում, որտեղ միշտ մահեր են, միշտ արյուն ու սենյակների մեջ գետնին գցված նահատակ զինվորների մասունքներ։ Սրանց սպանդի խրախճանքը մինչև այսօր դեռ շարունակվում է։
Հաշվեքննիչ պալատի զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։
Աղբյուրը՝ Yerevan.Today