|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետախույզները այսօր՝ հունվարի 31-ին, «Կամխուդ» զորավարժարանում վարժանքների ժամանակ «ոչնչացրել են» պայմանական հակառակորդի կենդանի ուժը։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը, տեղեկացնում է «ՌազմԻնֆո»-ն։
Նշվում է, որ վարժանքներին մասնակցել է 300 զինծառայող։
Այժմ ռազմաբազայի զինծառայողների մոտ վարժանքների ակտիվ շրջան է։ Հունվարի 30-ին ռազմաբազայի տանկային ստորաբաժանման 100 զինծառայողներ «Ալագյազ» զորավարժարանում Տ-72Բ տանկերով հարվածել էին պայմանական հակառակորդի ծանր զրահատեխնիկային։
102-րդ ռազմաբազան ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի կազմում է։ Ռազմական շրջանի ստորաբաժանումները տեղակայված են Ռուսաստանի Կովկասյան հատվածում, Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսիայում։