Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՍՈՒ 30-ի հաջորդ խմբաքանակը շուտով Հայաստանում կլինի՝ ըստ Yerkir.am-ի, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Սպառազինությունն ու այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար, ավելացված են: Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց ասեմ, որ այդ ավելացումները տասնյակ տոկոսներ են: Այսինքն՝ մեր կարողությունները բավական մեծացել են»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Նա կարևորեց ԶՈՒ-ում սննդի ապահովման նոր ձևաչափի ներդրումը՝ փաստելով, որ զորամասերի մոտ 40 տոկոսն անցել է նոր ձևաչափի: Արվում է ամեն ինչ, որ այս տարի զինվորներին տրամադրվող սնունդը 100 տոկոսով ապահովվի նոր ձևաչափով:
«Անում ենք ամեն ինչ, որ ավելացվի: Փորձնական ծրագիրը հաջողված է, և կարող եմ ասել՝ մեզ համար անսպասելի հաջողված»,-նշեց նախարար Տոնոյանը: