կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-01 20:39
Առանց Կատեգորիա

ՀՀ-ում թեստերի արտադրությունը մեկնարկել է. վաղը 1-ին խմբաքանակը կլինի. օրական 3-5 հազար թեստ կարող են արտադրել. Ավինյան

ՀՀ-ում թեստերի արտադրությունը մեկնարկել է. վաղը 1-ին խմբաքանակը կլինի. օրական 3-5 հազար թեստ կարող են արտադրել. Ավինյան

Կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը կառուցվել է փուլային ռազմավարությամբ եւ համավարակի տարածման տարբեր փուլերում մենք ունեցել ենք որոշակի ճշգրտումներ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Անցած 5 ամիսների ընթացքում երկու ռազմավարական փուլ կարող ենք առանձնացնել. Առաջինը մինչեւ ապրիլի կեսրն ընկած հատվածն էր՝ մոտ 6 շաբաթ, տեղաշարժի եւ տնտեսական սահմանափակումներ ենթադրող, որոնք ուղեկցվել են առողջապահական համակարգում կարողություններն ընդլայնելու, թեստավորման բավարար հնարավորություններ ստեղծելու համար:

Այս խնդիրը բավարար չափով կատարվել է, եւ առողջապահական համակարգն այսօր սպասարկում է փաստացի բավականին մեծ ծավալով դեպքերի:

Մենք նաեւ նախաձեռնել ենք թեստավորման հնարավորություն Հայաստանում եւ ներկրված100 հազար ռեագենտների արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղը առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է Համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին, իսկ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի կարողությունները գնահատվում են, որ օրական 3-5 հազար թեստ կարող են արտադրել»,-ասաց Ավինյանը:

Երկրորդ փուլը, ըստ նրա, եղել է մինչեւ մայիսի ավարտը՝ կրկին մոտ 6 շաբաթ, սահմանափակումների թուլացման ռեժիմով, անվտանգության եւ վարքագծային կանոնների ներդրմամբ. «Այս փուլում մենք աստիճանաբար բացվել ենք: Այդ ընթացքում, բնականաբար, ունեցել են վարակի տարածման աճ, ինչպես բոլոր երկրներում է: Բայց իմ գնահատմամբ, վարակի տարածման արագությունն ու ինտենսիվությունը կրկին մնում է վերահսկելի»: