կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-05 09:40
Առանց Կատեգորիա

«Էրեբունի պլազա» զենքով ներխուժած Արթուր Թորոսյանը դեռեւս ցուցմունք չի տվել. «Ժողովուրդ»

«Էրեբունի պլազա» զենքով ներխուժած Արթուր Թորոսյանը դեռեւս ցուցմունք չի տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման գործով կալանավոր­ված Արթուր Թորոսյանը դեռեւս ցուց­մունք չի տվել, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց վերջի­նիս պաշտպան էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ նրա մասով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննու­թյուն.

«Մինչեւ եզրակացությունը չգա, երեւի թե ձեռնպահ մնանք որեւէ քնն­չական գործողություն պլանավորել, քանի որ պարզ չէ՝ այդ ցուցմունքներին ինչպես պետք է վերաբերվենք մինչեւ եզրակացություն տալը»։

Նշենք, որ ըստ փաստաբանի՝ մինչեւ այժմ չկա տե­ղեկություն, որ նա որեւէ հոգեբուժական կենտրոնում հաշվառված է եղել։ Ավե­լին, փաստաբան Աղաջանյանը նշեց, որ Արթուր Թորոսյանին տեսել է երկու օր առաջ, երբ նրան դատարան էին բե­րել՝ դատահոգեբուժական փորձաքն­նություն նշանակելու հարցի հետ կապված, եւ Թորոսյանը դատարանին որեւէ բան չի ասել։

Հիշեցնեք, որ հունվարի 23-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «էրեբունի պլազա» հյուրանոց, կրա­կում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին»: