|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ուկրաինան պատրաստվում է 10 տարով Գերմանիային հանձնել իր երկաթուղին. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին Դավոսում «Ուկրաինական նախաճաշի» ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը. հայտնում է meduza-ն:
«Այո, մենք ցանկանում ենք 10 տարի ժամկետով գերմանացիներին հանձնել երկաթուղու վերահսկողությունը», – ասել է նա:
Հիշեցնենք՝ նախօրեին Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հուշագիր է ստորագրել գերմանական երկաթուղային օպերատոր Deutsche Bahn-ի հետ: Դեպքի առնչությամբ վարչապետը նշել էր, որ այդ դաշինքը «Նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից 2019 թվականի սեպտեմբերին հռչակած «Ուկրզելդորոգի» վերակառուցման ծրագրի տրամաբանական շարունակություն է»:
Գոնչարուկը հավելել է նաև, որ խոսքը ուկրաինական երկաթուղիների վարձակալության կամ վաճառքի մասին չէ: