կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-10 03:07
Մշակույթ

Միքելանջելոյի "Դավիթին" սպառնում է երկաթուղին

Միքելանջելոյի "Դավիթին" սպառնում է երկաթուղին

Միքելանջելոյի մարմարե գլուխգործոց «Դավիթը» կարող է վնասվել արագընթաց գնացքների համար նախատեսված թունելի շինարարությունից, որը Ակադեմիայի սրահներից ընդամենը 600 մետր հեռու է կառուցվելու:

 

«Ինչպես հայտնի է, Դավիթի կոճերը պատված են բազմաթիվ միկրոսկոպիկ ճաքերով: Եթե արձանը մինչ շինարարական աշխատանքները սկսելն այլ տեղ չտեղափոխեն, հնարավոր է` տատանումներից վայր ընկնի»,- ասել է ստորգետյա շինությունների փորձագետ Ֆերնանդո դե Սիմոնեն:

 

Արձանն առանց այդ էլ տուժում է, երբ մոտենում են 60 հոգանոց այցելուների խմբեր` մոտ 4,5 տոննա կշռով, նաեւ ավտոմեքենաների առաջացրած տատանումներից: Մասնագետի կարծիքով` եթե դրանց էլ ավելանան շինարարության ընթացքում, ապա նաեւ գնացքների երթեւեկից առաջացած տատանումները, մարմարե Դավիթի վերջույթները չեն դիմանա` կփշրվեն:

 

Ընդ որում` մասնագետն առաջարկում է Դավիթին էլ գետնի տակ տեղափոխել. այդպես ավելի հուսալի կլինի:

 

Մինչդեռ Ֆլորենցիայի թանգարանային ասոցիացիայում համոզված են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա. ե'ւ Ակադեմիայի սրահները, ե'ւ արձանը մշտական հսկողության տակ են, քանի որ քաղաքը սեյսմավտանգ գոտում է, եւ ստորգետնյա ցնցումներ, իհարկե, 4 բալը չգերազանցող, տեղի են ունենում պարբերաբար: