Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աննպատակահարմար է համարել Ռուսաստանում խորհրդարանական կառավարման ձևի անցումը՝ միևնույն ժամանակ երկրի համար անհրաժեշտ համարելով կառավարման նախագահական ամուր համակարգը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Լիպեցկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ դաշնության նախագահի խոսքերին հղումով:
«Տեսականորեն հնարավոր է խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, բայց նպատակահարմա՞ր է արդյոք, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ ոչ: Որպեսզի դա նորմալ գործի, ապա պետք է, ինչպես Եվրոպայում, հարյուրավոր տարիների ընթացքում կայացած լինի, կայացած լինի կուսակցական համակարգը: Մինչդեռ մեր երկրում կուսակցությունները կապված են անձի հետ: Օրինակ՝ լիբերալ-դեմոկրատները կապված են Ժիրինովսկու հետ: Կա Ժիրինովսկի, կա կուսակցություն, չկա, չկա: Բացի դրանից, Եվրոպայում էլ որոշ դեպքերում խորհրդարանական համակարգը խափանվում է: Կան երկրներ, որտեղ, ասենք, կես տարի կառավարություն չի ձևավորվում: Պատկերացնո՞ւմ եք Ռուսաստանում, որ կես տարի կառավարություն չլիներ, դա աղետ կլիներ: Այստեղ անհրաժեշտ է նախագահական ամուր համակարգ»,- կարծիք է հայտնել նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.