Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «ՆԱՏՕ-ն` Ուելսից մինչև Վարշավա և անդին» կոնֆերանսում ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով` ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակում է մնալ որպես Հարավային Կովկասում անվտանգության զարգացման հիմնական նախադրյալ, սակայն չլուծված հակամարտությունները խոցելի են դարձնում տարածաշրջանում կայունությունը:
Անդրադառնալով ՀՀ անվտանգության թիվ մեկ խնդրին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ-ն գնահատում է այս հարցում ՆԱՏՕ-ի զուսպ դիրքորոշումը: «Մեզ համար ընդունելի չեն Ադրբեջանի ջանքերը` ՆԱՏՕ-ին այս հակամարտության մեջ ներքաշել, դրա համար կա ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նա նաև կարևորեց ՀՀ անվտանգության հրատապ հարցերի լուծման անհրաժեշտությանը` նշելով, որ ապրիլյան ռազմական գործողությունները ստիպեցին ուշադրություն հրավիրել ներքին խնդիրների վրա, որից հետո սկսվեցին առաջին գծի ինժեներական ու տարբեր պաշտպանական բնույթի ամրացման աշխատանքներ:
«Այսօր սահմանին ունենք ավելի ամուր պաշտպանական համակարգ, իսկ ԼՂՀ պաշտպանական ուժերը շարունակելու են իրենց դերակատարումը տարածաշրջանում` կայունություն ապահովելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, ապա ՀՀ-ի համար ողջունելի չեն եղել արագ և հանպատրաստից փոփոխությունները: Սակայն, աշխարհաքաղաքական զարգացումները հաշվի առնելով, ՀՀ ԱԳՆ-ն համարժեք դրսևորումներ պետք է ունենա, և պատշաճ ուշադրություն պետք է դարձվի մեր արտաքին խնդիրներին»,- ասաց Արտակ Զաքարյանը` միևնույն ժամանակ շեշտելով, թե իր ասածը չի նշանակում, որ նախկինում ՀՀ ԱԳՆ-ն պատշաճ ուշադրություն չի դարձրել արտաքին խնդիրներին: