|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Սարգսյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Որքան էլ տարօրինակ հնչի, անասնապահների և ծննդատների խնդիրները խիստ նման են միմյանց. այն որոշումները, որ կայացրել է հայրենի կառավարությունը, մեծ դժվարություններ է ստեղծում հանրության և ֆերմերային տնտեսությունների համար՝ ծառայությունները հեռացնելով շահառուներից: Դա ինքնին սոցիալական խնդիր է և լուծումը վատթարացնում է շահառուների վիճակը՝ և՛ ֆինանսական և՛ ծառայությունների հասանելիության առումով:
Անասանապահների առումով մեկ լրացուցիչ դժվարություն էլ կա՝ սպանդանոցների համակարգն ու ցանցը դեռևս զարգացած չէ և նրանց քարտեզագրումը դեռևս անբավարար է՝ լիարժեք և արդյունավետ սպասարկում ապահովելու համար: Ստացվում է՝ դեռ նոր համակարգ չստեղծած, կառավարությունը փորրձում է պարտադրել ֆերմերներին իրենց սպանդը կազմակերպել սպանդանոցներում, որոնք բավականին հեռու են իրենց անասնաֆերմաներից:
Դա նշանակում է ոչ միայն տեխնկական դժվարություններ ստեղծել, այլև թանկացնել միսը: Սա խոսում է այն մասին, որ գործող կառավարությունը մինչև քայլ կատարելը չի գնահատում դրա սոցիալական հետևանքները՝ ստեղծելով սոցիալական լրացուցիչ բեռ բիզնեսի և հանրության համար: Սա անարդյունավետ կառավարման հետևանք է և պետք է վերանայել այս մեթոդաբանությունը...»: