կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-17 13:31
Քաղաքական

Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու օրը վիճակն ավելի էր վատացել. Արման Թաթոյան

Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու օրը վիճակն ավելի էր վատացել. Արման Թաթոյան

Այս վերջին ժամանակահատվածում վիճակը վատացել էր, ես 2 անգամ իրար հաջորդող օրերին հայտարարություններ արեցի, որ առողջական վիճակը կայուն ծանր է: Նրան կալանքից ազատելու օրը վիճակն ավելի էր վատացել մեր դիտարկմամբ. այս մասին, ըստ Yerkir.am-ի, Կալանավայրերում խնդիրների վերաբերյալ քննարկմանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարդու  իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ տեղափոխվել էր հունիսի 7-ին նաեւ մեր հայտարարությունից հետո: Ընդ որում, իմ հայտարարությանը հաջորդել է Եվրոպական դատարանի՝ նույն հիմքերով գնահատականը, որ ՔԿՀ-ների պայմանները բավարար չէին բուժումը պատշաճ կերպով ապահովելու համար: Հունիսից սկսած այս ընթացքում ինչպես ցանկացած կալանավորի, այնպես Մանվել Գրիգորյանի պարագայում մենք իրականացրել ենք մշտական այցեր, ուշադրության ներքո ենք հարցը պահել, , փաստաբանների, բժիշկների հետ մշտական կապի մեջ ենք եղել: Պարզապես այս վերջին ժամանակահատվածում վիճակը վատացել էր և ես 2 անգամ իրար հաջորդող օրերին արեցի հայտարարություններ, որ առողջական վիճակը կայուն ծանր է, մենք այդ հետևությանը եկանք մեր բժշկի ուսումնասիրությունների հիման վրա, Մանվել Գրիգորյանի բժշկի ուսումնասիրությունների հիման վրա եւ փաստաբանի հետ ուսումնասիրությունների արդյունքում: Նրան կալանքից ազատելու օրը նրա վիճակն ավելի էր վատացել մեր դիտարկմամբ: Որոշումը դատարանն է կայացրել, այստեղ պաշտպանը միջամտելու իրավունք չունի», - նշեց Թաթոյանը և  հավելեց, որ ՄԻՊ գրասենյակը շարունակելու է ուշադրության ներքո պահել խնդիրը: