Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկ ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո որոշեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ անհապաղ վերացնել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, իսկ դրա անհնարինության դեպքում Գրիգորյանի նկատմամբ 10 մլն դրամի չափով գրավ կիրառել։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտնել էր, որ Գրիգորյանի մոտ գանգրենա` փտախտ է սկսվում: Նա նաև տեղեկացրել էր, որ Արսեն Թորոսյանի՝ հունիսի 11–ի հրամանով «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, որի արդյունքում եզրակացվել էր, որ հիվանդը մշտապես կարիք ունի սրտաբանի, ուռուցքաբանի, էնդոկրինոլոգի, կրծքային վիրաբույժի, նյարդաբանի, թերապևտիկ բուժօգնության և նրան շուրջօրյա պետք է թթվածին տրամադրվի։