|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուրուգվայի իշխանությունները հայտնել են, որ ուրբաթ օրը Մոնտեվիդեոյի նավահանգստում մոտ մեկ միլիարդ դոլար արժողությամբ 4,4 տոննա կոկաին պարունակող կոնտեյներներ, իսկ ավելի ուշ՝ Սորիանո բաժնում ևս մեկ տոննա կոկաին առգրավելու մասին: Բեռնափոխադրման վայրում կալանավորվել են բեռնատար ընկերության սեփականատերերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Խոսքը գնում է երկրի պատմության մեջ ամենախոշոր բռնագրավման մասին»,-հայտարարել է Ուրուգվայի մաքսային ծառայության ղեկավարը:
Իշխանությունների տեղեկություններով`ընդհանուր 4417,7 կիլոգրամ կոկաինով լցված փաթեթները ուղարկվել են աֆրիկյան Լոմե նավահանգիստ: Մամուլի ասուլիսի ընթացքում տեղի մաքսային ծառայության ղեկավարը նշել է, որ սոյայի արտահանումը կազմակերպել է մի նոր ընկերություն, որի սեփականատերերը հայտնի են:
Ըստ իրավապահ մարմիններում հրապարակման աղբյուրների` հետագայում Սորիանոյի հարավ-արևմտյան ափամերձ բաժանմունքում, որտեղից բեռնարկղերը հասել են Մոնտեվիդեոյի նավահանգիստ, հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել են բեռնման կայանի տերերը՝ հայր և որդի, առգրավվել է ևս մեկ տոննա կոկաին: