Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հասարակական տրանսպորտի բարելավման ու նոր ցանցի ներդրման համար 2020 թ. Երևանի բյուջեում տող չկա հատկացված, բնականաբար, գումար էլ չկա՝ հաղորդում է Yerkir.am-ը:
Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ավագանու նիստի ժամանակ տեղեկացրել է, որ տրանսպորտային ցանցի փոփոխությունների, նոր ավտոբուսների ներմուծման վերաբերյալ քննարկումներ են եղել դոնորների ու կառավարության հետ:
Ավագանու ԲՀԿ անդամ Հռիփսիմե Առաքելյանը հակադարձել է փոխքաղաքապետին. «Արդեն 8 ամիս նույն բանն եք ասում՝ կառավարության հետ քննարկում ենք. ոչ մի նոր բան չունե՞ք հաղորդելու: Երևանի տրանսպորտի խնդիրը սարսափելի է: Աղբահանությունից հետո այն երկրորդ կարևոր հարցն է, իսկ դուք ասում եք՝ Երևանի 2020 թվականի բյուջեում այն ընդգրկված չէ: Ասեք, մենք էլ իմանանք՝ քանի ավտոբուս եք բերելու, անընդհատ նույն թիվն եք ասում, թե 120-150 միլիոն դոլար է արժանալու ծրագիրը: Գումարներ ճարե՞լ եք, կառավարությունը հստակ ստորագրված փաստաթուղթ ունի՞՝ թե ով և ինչքան գումար է հատկացրել Երևանում տրասպորտային բարելավման ու նոր ցանցի ներդրման համար»:
Փոխքաղաքապետը Հռիփսիմե Առաքելյանին նույն պատասխանները տվեց, իսկ Հայկ Մարությանն ասաց՝ 5 անգամ պատասխանեց, ի՞նչ է, ֆի՞լմ եք ուզում, որ ցույց տանք, տիկին Առաքելյան:
Հիշեցնենք՝ տրանսպորտի խնդիրը շուտափույթ կարգավորելը և ժողովրդին «հների գազելներից ազատագրելը» հանդիսացավ Երևանի քաղաքապետի նախընտրական խոստումների ամենառանցքային կետը:
Փաստորեն՝ այս հարցում ևս քաղաքապետը չկատարեց իր խոստումը՝ իր ճոխ գործուղումների և պարգևավճարների պայմաններում երևանցիներին թողնելով նույն կոտրած տաշտակի առջև՝ թշվառ և ողորմելի վիճակում: