Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվի բնակչությունն իր դժգոհությունն է հայտնել, թե ինչպես է կորոնավիրուսի դեմ պայքարը տարվում երթուղայիններում։ Մասնավորապես խոսքը գնում է քաղաքային համար 51 երթուղու մասին. հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ ադրբեջանական oxu.az կայքի՝ քաղաքացիները սոցցանցերում գրում են, որ ավտոբուսներում տեղադրված ախտահանիչ շշերի մեջ ոչ թե սպիրտ է, այլ թթի օղի։
«Մարդկան փորձում են կորոնավիրուսից պաշտպանել ահա այսպիսի ձևով։ Ասում են, որ տարայի մեջ ոչ թե սպիրտ է, այլ թթի օղի։ Նայեք այս շշին ուղղակի։ Դա ամրացրել են հասարակ կպչուն ժապավենով։ Ահավոր է», - գրում են օգտատերերը։
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 93 մարդ, որից 2-ը մահացել են։