Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության նիստից հետո լրագրողները տրանսպորտի և կապի նախարար Աշոտ Հակոբյանից հետաքրքրվեցին աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին` ասելով, որ վարորդները բողոքի ակցիաներ են պատրաստվում իրականացնել` աջ ղեկով մեքենաների ներմուծման թույլտվության պահանջով:
Նախարարը նշեց, որ բողոքները ակտիվացել են հոկտեմբերի 1-ին ընդառաջ, սակայն ժամկետի հետ կապված սահմանափակումներ չեն եղել: Մասնավորապես` հետագայում աջ ղեկով մեքենաների սահմանափակման արգելքի ժամկետը հանվել է, անժամկետ է դարձել: Սակայն, նախարարի խոսքով, 2020թ. հունվարի 1-ից ԵՏՄ անդամ երկրներում արգելվելու են աջ ղեկով մեքենաների ներմուծումները, և մեկ տարվա միջակայքի համար իմաստ չունի ներմուծել աջ ղեկով մեքենա:
Ինքը նախարարը, ևս դեմ է աջ ղեկով մեքենաների ներմուծմանը, և եթե աջ ղեկով մեքենաների թիվը զգալիորեն մեծանում է, դա վտանգավոր է երթևեկության համար: Նա կարծում է, որ նախկին կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել` արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը: