Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-07-07 13:06
Տնտեսական

Կադաստրում կոռուպցիան նվազե՞լ է

Կադաստրում կոռուպցիան նվազե՞լ է

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում իրականացված մոնիտորինգը ցույց է տալիս, որ ծառայության որակը բարձրացել է, կոռուպցիոն ռիսկերը նվազել են, եւ բնակչությունն սկսել է դրական գնահատել կադաստրի ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները. այսօր կառավարության նիստի ժամանակ գոհունակությամբ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշեց, որ անցած մեկ ամսվա ընթացքում, սկսած այն պահից, երբ կառավարությունը որոշում ընդունեց անշարժ գույքի առքուվաճառքի դեպքում երկրորդային գրանցում իրականացնելիս այլեւս գույքի տեղազննում եւ չափագրում չիրականացնել, ընդհանուր առմամբ, շուրջ 10 հազար քաղաքացի ազատվել է այդ ծախսատար ծառայությունից: «Այս որոշմամբ տարեկան կտրվածքով 120 հազար մարդ առքուվաճառքի իր գործառույթը կիրականացնի առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության»,- նշեց վարչապետը: