|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Դեկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում բացվել է 1918 թ. Ադրբեջանի Ներքին գործերի նախարար Բեհբութ խան Ջիվանշիրի հուշաքարը: Ջիվանշիրն է կազմակերպել 1918 թ. սեպտեմբերին Բաքվում և ադրբեջանական այլ բնակավայրերում հայերի կոտորածը, որին զոհ գնաց 25-30.000 հայ:
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը և հայաբնակ շրջաններում հայերի կոտորածը կազմակերպած գազաններին ոչնչացնելու նպատակով Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կազմակերպում է «Նեմեսիս» վրիժառուական գործողությունը, որի շրջանակում որոշում կայացվեց նաև վերացնել Ջիվանշիրին:
1921 թ. հուլիսի 18-ին ՀՅԴ անդամ, վրիժառու Միսաք Թոռլաքյանը՝ Երվանդ Ֆունդուկյանի և Հարություն Հարությունյանցի աջակցությամբ, Ստամբուլի «Պերա Փալաս» հյուրանոցի դիմաց գնդակահարում է Ջիվանշիրին:
Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Մեսիմ Հաջիևը նշում է, որ հուշաքարը ըեղադրվել է Թուրքիայի ԱԳՆ, Ստամբուլի նահանգապետարանի և Բեյօղլուի թաղային իշխանությունները: