|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդեն նշել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր ապրիլի 10-ը սահմանել որպես Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր: Պատգամավորը, որպես հիմնավորում, նշել էր, որ պետք է ցույց տալ Ադրբեջանի հակամարդկային էությունը ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացման տարիներին: Սակայն իշխող ՔՊ պատգամավորները դեմ արտահայտվեցին նախագծին:
Արդյունքում՝ նախագիծը չընդունվեց՝ 58 ձեռնպահ, 7 դեմ և 26 կողմ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ 1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՆՋ-ՕՄՕՆ) զինված ստորաբաժանումները Թարթառից հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա ու այնտեղ իրականացրին զանգվածային ջարդեր։