|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Տեղեկացրել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը հանրային քննարկում է կազմակերպել:
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունը տվել է բացասական կարծիք` ներկայացնելով հիմնավորումներ: «Սակայն և՛ մշակույթի նախարարությունը, և՛ կառավարության աշխատակազմը շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ: Ելնելով վերոնշյալից` որոշում կայացվեց` հանրային քննարկման միջոցով պարզել հանրության գերակշիռ մասի տեսակետը` հիմնավորումներով»,-տեղեկացնում են նախարարությունից: