Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-12-12 11:56
Աշխարհ

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները

Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի 12-ին մեկնարկել են բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի վաղաժամկետ ընտրությունները. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Sky News-ը:

Ընտրական տեղամասերը բացվել են ժամը առավոտյան ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին) և կփակվեն 22:00-ին: Ողջ գիշերն կընթանա ձայների հաշվարկը, իսկ արդեն առավոտյան վերջնականապես պարզ կդառնա՝ Մեծ Բրիտանիան մոտ ժամանակներս հնարավորություն կունենա արդյոք իր համար լուծելու Brexit-ի դիլեման և առաջ շարժվելու, թե բրիտանական քաղաքականությունը կմնա «առկախված խորհրդարանի» պատանդը:

Ակնկալվում է, որ ընտրական տեղամասերի փակումից շատ չանցած կհրապարակվեն BBC-ի Էկզիթպոլերի տվյալները, որոնցով  հնարավոր կլինի նախնական պատկերացում կազմել քվեարկության արդյունքների վերաբերյալ: Խորհրդարանի ստորին պալատում կնտրվեն 650 պատգամավոր՝ Անգլիայում 553 ընտրատարածքներից, Շոտլանդիայում՝ 59, Ուելսում՝ 40 և Հյուսիսային Իռլանդիայում 18 ընտրատարածքներից: Կառավարություն կազմելու իրավունքը կտրվի այն կուսակցությանը, որն ընդրությունների արդյունքներով պարզ մեծամասնություն կունենա Համայնքների պալատում: