Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 77 կողմ և 37 դեմ ձայներով:
Քվեարկությունից հետո քվեարկության արդյունքներն արձանագրող լուսատախտակին ցույց տրվեց 69 կողմ ձայն, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ բյուջեի նախագծին կողմ քվեարկության մասին հայտնել են գործուղման մեջ գտնվող պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արման Եղոյանը, Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Մխիթար Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը. նրանց ձայները ևս գումարվեցին կողմ քվեարկած պատգամավորների ձայներին:
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ կքվեարկեն «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին:
Դեկտեմբերի 5-ին և 6-ին խորհրդարանում ընթացող քննարկմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները: