կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 13:49
Տնտեսական

2020թ․ պետական բյուջեի ձախողված կատարողականը

2020թ․ պետական բյուջեի ձախողված կատարողականը

Աղյուսակ 1 Պետական բյուջեի կատարողական՝ 2020թ հունվար-սեպտեմբեր

Ցուվանիշ

Պլանավորված (միլիարդ դրամ)

Փաստացի (տոկոս)

Ընդամնեը եկամուտներ

1 218,7

88,2

Ընդամենը ծախսեր

1 371,8

89,6

Կապիտալ ծախսեր

227,4

48,0

Դեֆիցիտ

153,1

101,1

Պահուստային միջոցներ

3,7

0

 

Աղյուսակ 1-ում երևում է COVID-19-ի դեմ պայքարի ձախողման հետևանքները՝ առանց պատերազմի հետևանքների։ Մասնավորապես՝

2020թ․ առաջին 9-ը ամիսներին պետական բյուջեով պլանավորված եկամուտները և ծախսերը թերակատարվել են, համապատասխանաբար, 11,8 և 10,4 տոկոսներով։

Կապիտալ ծախսերը, որոնք ունեն ներդրումային և տնտեսական աճի խթանիչ կարևոր դեր, թերակատարվել են 52 տոկոսով։ 2020թ․ հունվար-սեպտեմբերին այս ծախսերի թերակատարման ցուցանիշին համարժեք ցուցանիշ արձանագրվել է նաև 2018-2019թթ․։

Պլանավորված դեֆիցիտն աճել է 1,1 տոկոսով։

Պլանավորված է եղել 3,7 միլիարդ դրամի պահուստային միջոցներ, սակայն փաստացի առկա է եղել 0 դրամ։

 

Աղյուսակ 2 Պետական բյուջեի կատարողական՝ 2020թ հունվար-դեկտեմբեր

Ցուվանիշ

Պլանավորված (միլիարդ դրամ)

Փաստացի (տոկոս)

Ընդամենը եկամուտներ

1 695

91

Հարկային եկամուտներ

1 602

84,3

Ընդամենը ծախսեր

1 856

102,1

Կապիտալ ծախսեր

115,3

159

Պարգևավճարներ

11,6

96

Դեֆիցիտ

160

209

 

Աղյուսակ 2-ում երևում է 2020թ․ ամբողջական պատկերը։ Մասնավորապես․

2020թ․ պետական բյուջեով պլանավորված ընդհանուր եկամուտները թերակատարվել են 9 տոկոսով կամ 135 միլիարդ դրամով, իսկ հարկային եկամուտները՝ 15,7 տոկոսով կամ 217 միլիարդ դրամով։ Սա այն դեպքում, երբ ՀՆԱ-ն նվազել է ընդամենը 7,6 տոկոսով։

Ընդհանուր ծախսերն ավելացել են ընդամենը 2,1 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը որոշ ուղղություններով նվազել են շուրջ 3-4 միլիարդ դրամով, իսկ որոշ ուղղություններով էլ ավելացել են շուրջ 71 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը ընդամենը ավելացել են 59 տոկոսով կամ 68 միլիարդ դրամով։ Աճի հիմնական ուղղություններն են․

-          պատերազմի հետևանքով 67,2 միլիարդ դրամի լրացուցիչ կապիտալ ծախսեր, այդ թվում՝ պաշտպանական ծախսեր ՊՆ-ի կողմից (+59,5 միլիարդ դրամ), Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Մ-2 մայրուղու հիմնանորոգում (+4,5 միլիարդ սրամ), ԲՏԱ նախարարության կողմից բարձր տեխնոլոգիական արտադրանքի ձեռք բերում (+3,2 միլիարդ դրամ),

-          COVID-19 համավարակով պայմանավորված առողջապահական լրացուցիչ ծախսերը (+2 միլիարդ դրամ),

-          այլ ճանապարհների հիմնանորոգում (+1,3 միլիարդ դրամ),

-          ՊԵԿ-ի շենքային պայմանների բարելավում (500 միլիոն դրամ)։

Պլանավորված պարգևավճարները փաստացի վճարվել են գրեթե ամբողջությամբ՝ 96 տոկոսով, 11,1 միլիարդ դրամի չափով։

Պլանավորված դեֆիցիտն աճել է 2,1 անգամ կամ 174 միլիարդ դրամով։

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող