|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Միամիտ հարց. ո՞նց պատահեց, որ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության 100-ից ավել անդամներից Petros Khazaryan-ը և Հ1-ը հրավիրեց հենց էս մանր «դավադրության» հեղինակներին, որոնք միության մեջ պարզ անդամի կարգավիճակ ունեին ընդամենը։ Ոչ թե Տարոնին, Ռուբենին, Հայկազին, որոնք նույնպես մեկուսացված են, և լուծարված վարչության կազմում էին, այլ հենց էդ 3-ին։ Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է, ու նաև հասկանալի, որ էս ամենը երկար ժամանակ «եփում» էր իշխանության գիտությամբ և ուղղորդմամբ։ Հիմա մնում է պարզել այն իրական դերակատարներին՝ որոնք էս երիտասարդներին գործիք դարձրին ու որպես մանրադրամ զոհաբերեցին իրենց նպատակին հասնելու համար։
Ուղղությունն ուր է, դա էլ գիտենք։ Ոնց որ ասում են՝ հասկացողներին ջերմ բարևներ»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՅԴ ԳՄ որոշմամբ՝ դեկտեմբերի 5-ին ՀՅԴ շարքերից արտաքսվել էին ՆԱՈՒՄ անդամներ Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանն ու Անուշ Հովհաննիսյանը: