Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 4-ին սահմանադրական է ճանաչել Միլլի Մեջլիսի որոշումը՝ խորհրդարանը ցրելու վերաբերյալ, որն ընդունվել էր նախագահ Իլհամ Ալիևի «խնդրանքով». ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Թուրան» գործակալությունը:
Խորհրդարանի ցրման նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին հանդես էր եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, նշելով, որ այն անհրաժեշտ է բարեփոխումների համար, իսկ ներկա խորհրդարանը չի համապատասխանում «երկրում առկա բարեփոխումնեի մթնոլորտին»:
Մի շարք ընդդիմադիր գործիչներ կասկածներ էին հայտնել, որ այս նախաձեռնությունը սահմանադրական է, քանզի նմանատիպ դեպքերում խորհրդարանը չունի նախատեսված կարգավորումներ՝ խորհրդարանը ցրելու համար:
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին նախագահ, «Ռազմավարական մտքի ազգային կենտրոն» կառույցի ղեկավար Իսա Ղամբարը նշում է, որ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կապված է ներիշխանական խնդիրների հետ:
«Իշխանությունները երկարաժամկետ ճգնաժամի մեջ են: Վերջին տարիներին դրությունը տնտեսական և սոցիալական ոլորտներում վատթարացել է: Իսկ հիմա էլ հերթը ներիշխանականինն է: Այժմ էլ գլխավոր խնդիրը ներընտանեկան իշխանությանը համապատասխան խորհրդարան ձևավորելն է: Իշխանությունները չեն գնա ժողովրդավարական ընտրությունների, քանզի ժողովուրդը չի աջակցի նրանց». – նշել է Ղամբարը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում տեղի են ունենում փոփոխություններ իշխանական շրջանակներում: Իրենց պաշտոններից ազատվում են երկար տարիներ Ալիևների կլանին հավատարիմ գործիչները, որոնք փոխարինվում են նոր, ոչ խորհրդային, արևմտյան կրթություն ստացող գործիչներով: Մասնագետները նշում են, որ հող է նախապատրաստվում Ալիևի կնոջ Մեհրիբան Ալիևայի՝ իշխանության ղեկին ստանձնման համար, որի ցուցիչ են համարում նաև օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում: