Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական խմբակցությունն այս օրերին ելքեր է փնտրում ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացման համար: Բանն այն է, որ այդ ընտրությունների կայացման համար նախ պետք է խորհրդարանը ցրվի, ու Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարական ներկայացնի: Իշխանությունները մինչև այս բանակցում էին, որ վարչապետի հրաժարականի դեպքում խորհրդարանական խմբակցության անդամներից ոչ ոք չառաջադրի թեկնածու, ինչի հիման վրա ԱԺ-ն կլուծարվի, իսկ դրանից հետո կլինեն ԱԺ արտահերթ ընտրությունները:
Սակայն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը թե՛ փակ հանդիպումների ժամանակ, թե՛ բաց հայտարարել է, որ վարչապետի հրաժարականից հետո ինքն անպայման առաջադրվելու է, ինչի համար էլ իշխանությունը ձևեր է փնտրում խորհրդարանը ցրելու ու ընտրություններ իրականացնելու համար:
Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության իրավաբանական հատվածն առաջարկում է դա անել սահմանադրական փոփոխությունների միջոցով, ըստ այդմ էլ կկարողանան շատ հեշտ տարբերակով ինքնալուծարել խորհրդարանը ու հասնել իրենց համար ցանկալի արդյունքի: Ի դեպ, նշենք, որ օրերս դրա մասին Armlur.am-ի հետ զրույցում խոսել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք իրատեսական է այժմ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել: Բանն այն է, որ իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը խմբակցությանը ներկայացրել է մի նախագիծ, ըստ որի՝ իրենց կհաջողվի ինքնալուծարել խորհրդարանը:
Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները պատրաստվում են օրենքների փոփոխությունների միջոցով հասնել ԱԺ-ի ցրմանը, քանի որ նրանց չի հաջողվում բանակցությունների միջոցով հասնել իրենց նպատակին:
Չնայած այն հանգամանքին, որ խմբակցությունը թերահավատորեն է վերաբերվում այն հանգամանքին, որ Հովակիմյանին կհաջողվի նախագիծն այնպես մշակել, որ սահմանադրական խնդիրներ չառաջանան, բայց, այնուամենայնիվ, խմբակցությունում փորձել են ձևաչափեր փնտրել արդյունք ունենալու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: