|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վրաստանը չի գնա Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, քանի դեռ չի վերականգնվել երկրի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն. տեղեկացնում է ritmeurasia.org-ը:
«Մենք չունենք և չենք ունենա Ռուաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերություներ, քանի դեռ գոյություն ունի մեր տարածքների օկուպացում: Դա շատ սկզբունքային հարց է»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Բախտաձեն հիշեցրել է, որ արդեն մի քանի տարի գոյություն ունի Աբաշիձե-Կարասին ռուս-վրացական երկխոսության ձևաչափ, որն ուղղված է տնտեսական և հումանիտար հարցերի լուծմանը: