Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ. Yerkir.am-ին տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-իկողմից «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում ՀՀ ՏՄՊՊՀ-ում իրականացվելիք բարեփոխումների աշխատանքները ֆինանսավորելու համար:
«Ծրագիրը մեզ համար կենսական նշանակություն ունի: Խնդիր ենք դրել դրաշրջանակում իրականացնել մի շարք բարեփոխումներ, որոնք շոշափելի արդյունքներկտան և կնպաստեն մեր գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- նշելէ Գեղամ Գևորգյանը:Զրուցակիցները մասնավորապես կարևորել են թվային հարթակի ստեղծումը, որիարդյունքում կբարելավվի ներքին վարչարարությունը, էականորեն կկրճատվենտնտեսվարողների կողմից մրցակցային մարմնին դիմելու և պատասխաններ ստանալուժամկետները, որոշումների կայացման գործընթացը կդառնա էլ ավելի թափանցիկ:
«ԵԱՏՄ-ում ևս սկսվել է թվայնացման գործընթացը մրցակցության ոլորտում, ևես շատ եմ ցանկանում, որ հենց Հայաստանն այս առումով լինի առաջամարտիկը: Իհարկե, այդ ցանկությունը բավականին հավակնոտ է, սակայն կարծում եմ, որ մեր ուժերի սահմաններում է»,- հավելել է ՏՄՊՊՀ նախագահը:
Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություններկայացնող մի շարք այլ հարցեր ևս: