Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Տրանս-Սֆեր» ընկերությունից, որը վերաբերում է «ԱրմենՏելի» կողմից պահնորդական ծառայություններ իրականացնելու համար հայտարարված մրցույթին:
«Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն դժգոհել է մրցույթի կազմակերպման ընթացքից ու պայմաններից: Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» կողմից սահմանվել են պահանջներ ոչ թե մրցույթի արդյունքում հաղթող ընկերության, այլ բոլոր մասնակիցների նկատմամբ, մինչդեռ նախապես պարզ չէ, թե որ մասնակիցն է հաղթելու այդ մրցույթում:
Ստացվում է, որ որոշ ընկերություններ, մրցույթին մասնակցելու հնարավորությունը բաց չթողնելու համար ստիպված են լինում ներգրավել նոր աշխատողներ, կրել ֆինանսական ծախսեր, մինչդեռ դեռեւս պարզ չէ վերջիններս այդ մրցույթում կհաղթեն, թե՝ ոչ: Բացի այդ, ուսումնասիրություններից պարզվել է, որ «ԱրմենՏելը» մրցույթներում սահմանում է նաեւ այլ պայմաններ, որոնք ուղղակիորեն կապ չունեն մրցույթի պայմանների հետ, սակայն կարող են ազդեցություն ունենալ ինչպես հաղթող ընկերության ընտրության արդյունքների վրա, այնպես էլ ոլորտում առկա մրցակցային պայմանների վրա:
Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» նման վարքագիծը, երբ նախապես կիրառվել են որոշակի սահմանափակող պահանջներ այն ընկերությունների հանդեպ, որոնք դեռեւս չեն հաղթել մրցույթում, կարող է անհավասար պայմաններ ստեղծել դաշտում՝ մրցակցային առավելություն տալով անհամեմատ խոշոր եւ ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող ընկերություններին:
Հանձնաժողովը «ԱրմենՏել» ընկերությանը զգուշացրել է ձեռնպահ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, ինչպես նաեւ վերոնշյալ խնդրի կարգավորման կապակցությամբ դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
ՏՄՊՊՀ լրատվական ծառայություն