Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» համակարգերը մարտական հերթապահություն կսկսեն Թուրքիայում 2020 թ. գարնանից, այժմ մասնագետներին են նախապատրաստում: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պետ Դմիտրի Շուգաևը «Dubai Airshow 2019» 16-րդ միջազգայի նավիացիոն-տիեզերական միջոցառման ժամանակ:
«Մինչև այս տարեվերջ կավարտենք թուրք մասնագետների ուսուցումը, և մոտավորապես գարնանը համակարգը կսկսի մարտական հերթապահությունը: Փառք Աստծո, թուրք գործընկերների հետ ամեն բան գնում է իր հունով»,– ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ նշել է Շուգաևը:
Հիշեցնենք, որ 2017 թ. ՌԴ-ի և Թուրքիայի միջև պայմանագիր էր կնքվել Ս-400-ների վերաբերյալ՝ ընդհանուր 2.5 մլրդ արժողությամբ: Ըստ պայմանագրի՝ Անկարան կստանա Ս-400-ների երկու դիվիզիոն: Պայմանագիրը նաև ենթադրում է, որ թուրքական կողմին մասնակի կփոխանցվի նաև համակարգերի արտադրման տեխնոլոգիան: Առաջին խմբաքանակը սկսել է մատակարարվել 2019 թ. հուլիսի 12-ից: Դրանից հետո թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարացան, ընդունվեցին պատժամիջոցների բանաձևեր, Թուրքիան դուրս մղվեց Ֆ-35 կործանիչների ծրագրից: