|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի մարտի 30-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ՝ 1 արագաչափ՝ Սևան-Երևան ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է:
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: