|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Նիդերլանդների 4 կուսակցությունների կառավարող կոալիցիան բյուջեի փոփոխություն է ներկայացրել, որպեսզի Նիդերլանդների դեսպանություն բացվի Հայաստանում։ Այս մասին Facebook-ում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է հոլանդական խորհրդարանի նախաձեռնությունը՝ դեսպանություն բացել Երեւանում՝ այդ քայլն անվանելով «աջակցության դսեւորում Հայաստանում դեմոկրատական զարգացմանը»։
«Դեսպանությունը կամրապնդի վաղեմի գործընկերային հարաբերությունները Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ»,- ասվում է հայտարարությունում։