Ադրբեջանական contact.az-ը հարցում է իրականացրել կայքում՝ հետաքրքվելով ընթերցողներից՝ համաձա՞յն են, արդյոք, Ռուսաստանին թույլ տալ ռադիոտեղորոշիչ կայան տեղադրել Ադրբեջանում, եթե երկիրն օգնի վերադարձնել «օկուպացված» տարածքները:
Նշենք, որ Ադրբեջանում ռուսական բազայի հնարավոր ստեղծման մասին լուրը տարածել էր Звезда հեռուստաալիքը:
Հարցմանը մասնակցած 98 ընթերցողից 30-ը կարծում է, որ կարելի է Ռուսաստանին թույլ տալ բազա տեղադրել Ղարաբաղի և Ղարաբաղի հարակից շրջանները ստանալու դիմաց, 4 մարդու կարծիքով` բազան կարելի է թույլատրել հարակից շրջանների դիմաց, իսկ 9 մարդ պատրաստ է հանդուրժել բազան, եթե ստանան շրջանների կեսը: 51 մարդ կտրականապես դեմ է բազայի ստեղծմանը, որովհետեւ դա կխախտի Ադրբեջանի ինքնիշխանությունը: 6 մարդ էլ դժվարացել է պատասխանել: