|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
2019 թվականի նոյեմբերի 9-ին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ հանդիպում Գյումրի քաղաքից ժամանած բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ Արա Գևորգյանի հետ, նաև` նրա «Հայաստանի սիրային քնարերգություն» տարեգրքի շնորհանդեսը. Yerkir.am-ը տեղեկանում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի պաշտոնական կայքից:
Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանը վերստին լեփ-լեցուն էր հանդիսատեսով:

Հետաքրքրությունը մեծ էր, քանզի օտարալեզու գրականության երկրպագուները և գնահատողները եկել էին լսելու հայ դասական գրականության նմուշները՝ ռուսերեն թարգմանությամբ: Ուշագրավ է, որ բանաստեղծ, թարգմանչի նախաձեռնությամբ և նրա շուրջը համախմբված թարգմանիչների վարպետ թարգմանությամբ ռուսալեզու ընթերցասեր հասարակայնությունը ծանոթանում է հայ դասական հեղինակների գործերին, Հայաստանի սիրային քնարեգության ժողովածուներին, որոնցից չորրորդ տարեգրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծի նախկին բնակարանում: Հնչեցին թարգմանություններ հայ գրականության գանձարանից՝ միջնադարից մինչև նոր և ժամանակակից գրականություն:
Բանաստեղծ, թարգմանիչ Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան ներկայացրեց իր կողմից կատարված տարբեր բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանությունը:
Երեկոն դարձավ հայ գրականության նմուշների ռուսերեն թարգմանության հետ առնչության գեղեցիկ հնարավորություն:
