| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 7-ին կյանքի 68-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո, վախճանվեց անվանի բանաստեղծ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր, ՀԳՄ վարչության քարտուղար Հովհաննես Երվանդի Գրիգորյանը:
Հովհաննես Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 8-ին` ժամը 18:00-ին, Երևան, Ավան, Թումանյան թաղ., շենք 10, բն. 11 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին՝ ժամը 12:00-14:00, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Ի դեպ, մի շարք գրողներ, գրականագետներ, մշակույթի գործիչներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրանքով, որ Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարվի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի