|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից Ա. Բաբաջանյան փողոցի Գ. Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի փողոց ուղղությամբ (Բ4 թաղամասի հարակից հատված) մեքենաների երթևեկությունը կդադարեցվի 2 ամիս ժամկետով:
Ա. Բաբաջանյան փողոցի Զորավար Անդրանիկի փողոցից դեպի Գ. Շերամի փողոց ուղղությունը կշարունակի գործել: Րաֆֆու փ. – Զորավար Անդրանիկի փ. – Ա. Բաբաջանյան փ. – Իսակովի պողոտա և Րաֆֆու փ. – Սեբաստիայի փ. – Իսակովի պողոտա ուղղությունները կծառայեն որպես այլընտրանքային ուղղություններ:
Բ4 և Բ1 թաղամասի հարակից մուտքերը կշարունակեն գործել:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն: