| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ճապոնիայի բնակիչները մեկ շաբաթից պակաս ժամանակամիջոցում 350 միլիոն իեն (մոտ 3.2 միլիոն ԱՄՆ դոլար) են հանգանակել Օկինավա հարավային կղզու Նահա քաղաքում Սյուրի դղյակի վերականգնման համար. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ներկա պահի դրությամբ միջոցների հասարակական հանգանակությանը մասնակցել է ավելի քան 25 հազար մարդ: Վերականգնման նպատակով միջոցների հանգանակության ակցիան սկսվել է նոյեմբերի 1-ին՝ արդեն հաջորդ օրն այն բանից հետո, երբ ավերիչ հրդեհ Էր բռնկել Սյուրիում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված կառույցը գործնականում ամբողջովին կրակի է մատնվել:
![]()
Ճապոնիայի կառավարությունը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ, արդեն խոստացել է անհրաժեշտ ամեն ինչ անել այդ պատմական հուշարձանի վերականգնման համար: Դղյակը կառուցվել է XIV – XV դարերում:
Հիշեցում
Հոկտեմբերի 31-ի գիշերը Ճապոնիայի հարավում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով գրեթե ամբողջովին այրվել էր Սյուրի դղյակը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ Է:
Հրդեհը Նահա քաղաքում (Օկինավայի ամենահարավային պրեֆեկտուրա) գտնվող դղյակում բռնկել Էր գիշերը: Հրդեհի մարմանը մասնակցել էր 20-ից ավելի հրշեջ խումբ: Տեղի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար: