|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ավստրալիայում Արցախի Հանրապետության գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում Արցախի կարիքների համար հանգանակվել է 1.200.860 դոլար։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստան-մեդիա - հայկական լուրեր Ավստրալիայից կազմակերպության կողմից անցկացված #Artsakhstrong (Արցախն ուժեղ է) հեռուստամարաթոնի արդյունքում Արցախի համար ընդհանուր հաշվարկներով հանգանակվել է ավելի քան 1.2 միլիոն դոլար։ Միջոցները գոյացել են Ավստրալիայից և Նոր Զելանդիայից կատարված փոխանցումների շնորհիվ։ Շնորհակալություն մինչ այժմ ցուցաբերած աջակցության համար, մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու։
#RacognizeArtsakh @mfankr @MFAofArmenia»։