Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆեյսբուքայն օգտատեր Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայրենիք , որտեղ սատանիզմն ավելի պաշտպանված է քան Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը։
Ժամանակներ, երբ պետության կողմից սատանայականն ավելի պաշտպանված է քան աստվածայինը։
Ո՞րտեղ էր պետությունը , երբ աղանդավորները պղծում էին վեհարանը։
Ո՞րտեղ է պետությունը , երբ ժամանակ առ ժամանակ աղանդավորների կողմից եկեղեցական պատարագների խանգարման իրողությունների ենք ականատես լինում։
Ո՞րտեղ էր պետությունը , երբ անարգում էին կաթողիկոսին։
Եվ , ի՞նչ ճակատագիր է սպասվում այդ պետությանն ու ժողովրդին։
Սա՞ էինք ուզում , սրա՞ համար էինք պայքարում։
Ու՞ր ենք գնում, ե՞րբ պետք է ուշքի գանք։
Վերջապես պետք է պարզվի և հստակեցվի ու՞մ և ի՞նչ ուժերի է ծառայում այս իշխանությունը։
Մեր հայրենիքն ալեկոծում են, որ մեզ մեր պետականության հետ խորտակեն»,-գրել է նա: