Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ֆեյսբուքյան գրառում արեց՝ հայտարարելով, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել․ «Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ եւ հանդիսանում է բացառապես անձնական որոշում»:
Երեկ մենք տեղեկացանք, որ նրա դիմումը քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ չի ստորագրել։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակը հաստատեց այս փաստը, սակայն դա պատճառաբանեց նրանով, որ Մարությանն արձակուրդում է։
Մեր տեղեկություններով, Չեխիա է մեկնել։ Սակայն դիմումը չստորագրելը արձակուրդի հետ կապ չունի՝ Մնացականյանին փորձում են համոզել, որ հրաժարվի դիմումից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։